ՎԻԶՈՒԱԼ ԲՐԵՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ՄԱՐՔԵԹԻՆԳ

Ընկերությունների մեծ մասը բախվում է նույն խնդրին. նրանք աշխատում են տարբեր ֆրիլանսերների կամ առանձին կատարողների հետ, ինչի արդյունքում ստանում են քաոսային կոնտենտ, խախտված ժամկետներ և զրոյական ֆինանսական արդյունք։
Մենք ամբողջությամբ վերացրել ենք այս քաոսը։ Մեր գործակալությունն ապահովում է ամբողջական ցիկլի (full-cycle) փրոդաքշն և ռազմավարական մարքեթինգ։ Սա նշանակում է, որ մենք պարզապես «էջեր չենք վարում». մենք մեր վրա ենք վերցնում ողջ շղթան՝ շուկայի խորը վերլուծությունից մինչև որակյալ վիզուալի ստեղծում և թիրախավորված գովազդի միջոցով լիդերի ներգրավման կարգավորում։
ՀԱՄԱԼԻՐ ՓԱԹԵԹՆԵՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ
Առաջարկում ենք մարքեթինգային ծառայությունների փաթեթներ՝ հարմարեցված ձեր բիզնեսի կարիքներին և բյուջեին
Բազային փաթեթ
Արագ մեկնարկ և բրենդի վիզուալ փաթեթավորում
180 000 AMD
  • Մրցակիցների վերլուծություն և ռազմավարության մշակում
  • Սոցցանցերի ստեղծում, վիզուալ կոնցեպտի մշակում և վարում
  • Կոնտենտ նկարահանում
Ստանդարտ փաթեթ
Համալիր լուծում շուկա դուրս գալու և հստակ դիրքավորման համար
380 000 AMD
  • Մրցակիցների վերլուծություն և ռազմավարության մշակում
  • Անհատական դիզայն-կոդի / բրենդբուքի մշակում
  • Սոցցանցերի ստեղծում, վիզուալ կոնցեպտի մշակում և վարում
  • Կոնտենտ նկարահանում
Պրեմիում փաթեթ
Ամբողջական թվային ներկայացում՝ վիզուալ ոճից մինչև կայքի պատրաստում
650 000 AMD
  • Մրցակիցների վերլուծություն և ռազմավարության մշակում
  • Բրենդի ամբողջական դիզայն-համակարգի / բրենդբուքի մշակում
  • Սոցցանցերի ստեղծում, վիզուալ կոնցեպտի մշակում և վարում
  • Կոնտենտ նկարահանում
  • Վեբ-կայքի պատրաստում
ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՎ ԻՆՉՊԵՍ Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԱՐԺԵՔԸ
Ոչ մի «ունիվերսալ» աշխատող
Յուրաքանչյուր նախագծի վրա, անկախ ընտրված փաթեթից, աշխատում է նեղ մասնագետների առանձին խումբ՝ պրոջեքտ-մենեջերի ղեկավարությամբ։ Սցենարիստը մշակում է գաղափարները, ոճաբանը պատասխանատու է կադրի էսթետիկայի համար, մոնտաժողը՝ դինամիկայի, իսկ թարգետոլոգը՝ գովազդի արդյունավետության։ Դուք վճարում եք հղկված համակարգի, այլ ոչ թե մեկ հոգու պատահական աշխատանքի համար։
Սեփական ենթակառուցվածք
Ձեզ անհրաժեշտ չէ հավելյալ բյուջե նախատեսել ստուդիաների և լոկացիաների վարձակալության համար։ Պաշտոնական պայմանագրի շրջանակներում մենք անվճար տրամադրում ենք մեր սեփական պրոֆեսիոնալ ֆոտոստուդիան և հագեցած փոդքաստ ստուդիան՝ ձեր նպատակներն իրագործելու համար։
Հստակ գործընթացներ
Բոլոր փուլերը՝ բրիֆինգը, վերլուծությունը, նկարահանումները, պոստ-փրոդաքշնն ու հաստատումները, ներառված են հստակ կանոնակարգում։ Մենք աշխատում ենք առանց ուշացումների՝ հիմնվելով միայն հաստատված ժամկետների (դեդլայնների) և մարքեթինգային ցուցանիշների վրա։
Բացառապես կոմերցիոն ձևաչափ
Մենք աշխատում ենք բացառապես կոմերցիոն հիմունքներով՝ պայմանագրում ֆիքսված արժեքով և անկանխիկ հաշվարկով։ Մենք չենք աշխատում բարտերով, քանի որ ձեր նախագծի մեջ ներդնում ենք թիմի իրական ռեսուրսները և երաշխավորում ենք պրոֆեսիոնալ մոտեցում յուրաքանչյուր փուլում։
Made on
Tilda